Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր
Հայաստանի արգործնախարար Արարատ Միրզոյանը և Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր:
Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների զարգացման...