Հրայր սարկավագը 2 ամսով կալանավորվեց. Factor.am
Երևանի քրեական դատարանը բավարարել է Հրայր սարկավագին 2 ամսով կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը: Այս մասին Factor TV-ին հայտնում են դատարանից:
Հիշեցնենք, որ երեկ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Եբ երեկ վաղ առավոտից խուզարկություններ էին սկսվել «Սրբազան պայքարի» ղեկավար Բագրատ Գալստանյանի և նրա համակիրների բնակարաններում։ Արդեն կեսօրին իր կեցավայրից բերման էր ենթարկվել Գալստանյանը, ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։
The post Հրայր սարկավագը 2 ամսով կալանավորվեց. Factor.am first appeared on MediaLab Newsroom-Laboratory.