ԱԱԾ-ն Միքայել Աջապահյանին կոչ է անում չթաքնվել իրավապահ մարմիններից
Ազգային անվտանգության ծառայությունը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կոչ է անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող ԱԱԾ օպերատիվ խմբին։ ԱԱԾ-ն հայտարարության մեջ նաև քաղաքացիներին է հորդորով դիմել՝ զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների որոշումների իրագործմանը:
Կառույցը հայտնում է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային...