Մերցը հորդորել է ԵՄ-ին ԱՄՆ-ի հետ «արագ և պարզ» առևտրային համաձայնագիր կնքել
ԵՄ-ն պետք է «արագ և պարզ» առևտրային համաձայնագիր կնքի ԱՄՆ-ի հետ՝ «դանդաղ և բարդ» գործընթացի փոխարեն, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:
Նա ելույթ է ունեցել Բրյուսելում կայացած ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի ավարտին, որտեղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ ԵՄ-ն ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նոր առաջարկը՝ տրանսատլանտյան առևտրային վեճի շուրջ։
«Մենք ունենք ավելի քիչ, քան երկու շաբաթ մինչև հուլիսի 9-ը, և այդ ընթացքում բարդ առևտրային...