World News

Հրդեհ Երևանի Ծարավ Աղբյուրի շենքի ավտոկայանատեղիում. տարհանվել է 350 բնակիչ

Երևանի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։ Ահազանգը ՆԳՆ փրկարար ծառայություն ստացվել է հունիսի 27-ին՝ ժամը 04:38-ին:Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ է հայտարարվել: Փրկարար ծառայությունը հայտնում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ շենքից տարհանվել է 350 բնակիչ։Շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում այրվում են ատոմեքենաներ։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։00-ին։

Читайте на сайте