World News

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ինքնակամ գնում է Քննչական կոմիտե. փաստաբան

Միքայել սրբազանը և փաստաբանական խումբը հիմա ինքնակամ գնում է Քննչական կոմիտե: Այս մասին գրում է «Ազատությունը»՝ հղում անելով փաստաբան Արա Զոհրաբյանին:

Ներկայացնելով իրավիճակը՝ փաստաբանը նշել է. «Այսօր նախատեսված էր քահանաների ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և համակարգողը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էր, դա նախատեսված էր ավելի քան մեկ ամիս առաջ, ու այսօր ԱԱԾ աշխատակիցները, ներկայանալով ու տեղեկացնելով, որ ձերբակալման որոշում է կայացվել, այսինքն, Քննչական կոմիտե պետք է ներկայացնենք արբ ազանին»:

Զոհրաբյանն ասաց, որ իրավապահներին առաջարկվել է, որ Միքայել Աջապահյանը Քննչական կոմիտե ներկայանա ժողովի ավարտից հետո, սակայն ԱԱԾ ներկայացուցիչները չեն համաձայնվել:

«Միքայել սրբազանը համաձայնել է ներկայանալ Քննչական կոմիտե նույնիսկ այդ անհամաձայնության դեպքում, սակայն հոգևորականներին, երբ որ պարզաբանումներ է տվել այդ ժամանակ նաև ԱԱԾ և ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել այստեղ: Այդ մեծ հոսքն ու սրբազանին այդ եղանակով այստեղից ձերբակալելու այդ գործողությունն առաջացրել է ինչպես հոգևորականների ինչպես հոգևորականների վրդովմունքն, այնպես էլ ներկա քաղաքացիների», – ասաց փաստաբանը:

The post Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ինքնակամ գնում է Քննչական կոմիտե. փաստաբան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте