World News

Ձերբակալվել են «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության մեկ տասնյակից ավելի անդամներ. ՀՅԴ ՀԳՄ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակը հայտնում է, որ այս պահին ապօրինի ձերբակալվել և ոստիկանության բաժիններ են տարվել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության մեկ տասնյակից ավելի անդամներ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՔԿ-ի շենքի մոտից մի խումբ անձինք քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններ՝ հունիսի 27-ին տարբեր վայրերից ձերբակալված անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերին տեղում ծանոթանալու նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածում ՄԻՊ աշխատակազմը:


The post Ձերբակալվել են «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության մեկ տասնյակից ավելի անդամներ. ՀՅԴ ՀԳՄ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте