Գոհար Մելոյան. Եկեղեցին իրենց համար վախենալու կառույց է, որը նախընտրական քարոզչությունում կարող է ազդեցություն ունենալ հանրային կարծիքի և տրամադրությունների վրա. «Փաստ»
Սամվել Կարապետյանի ձերբակալությանը հաջորդեցին քրեական վարույթների հարուցումներ, կալանավորումներ։ Այս անգամ թիրախում էին «Սրբազան շարժմանն» աջակցող քաղաքացիները, Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը։ Իրավաբաններն ահազանգում են՝ իշխանության ներկայացուցիչների կողմից տեղի է ունենում անմեղության կանխավարկածի ոտնահարում, խոչընդոտում են փաստաբանների գործունեությունը խուզարկությունների ժամանակ և այլն։ Իրավապաշտպանն արձագանքում է՝ հերթական բռնությունների ալիքն է։ «Եթե նախկինում փորձում էին ինչ-որ ձևական, ֆորմալ, իրավական