ԲՏ ոլորտի նոր ռազմավարությունը նախատեսվում է ներկայացնել 2026-ին. փոխնախարար
Ռազմավարության մշակումը սկսվել էր անցյալ տարի, ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, որը, սակայն, այս տարվա փետրվարին ընդհատվել է։ Ուստի աշխատանքը կավարտվի պետական բյուջեի ֆինանսավորմամբ։ Փաստաթղթում պետք է ներառվեն թե՛ ստարտափերի, թե՛ կրթության զարգացման ծրագրերը։