World News

Ինեկոբանկի հետ նոր համագործակցությամբ համաշխարհային ճանաչում ունեցող Salesforce-ը գալիս է Հայաստան 

Հայաստանի առաջատար տեխնոլոգիական բանկերից Ինեկոբանկը և հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման (CRM) և բիզնես ավտոմատացման ոլորտում համաշխարհային առաջատար Salesforce-ը պաշտոնապես հայտարարեցին ռազմավարական գործընկերության մասին։ Համագործակցությունն ամրագրվեց հուշագրի ստորագրմամբ, որը նպատակ ունի նոր թափ հաղորդել  տեխնոլոգիական փոխակերպման գործընթացներին  և խորացնելու հաճախորդակենտրոն,  անհատականացված լուծումների ներդրումը ֆինթեք ոլորտում։ Հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Digitec 2025 տեխնոլոգիական միջոցառման շրջանակում։

Читайте на сайте