Թրամփը կոչ արեց Հերցոգին ներում շնորհել կոռուպցիայի համար դատվող Նեթանյահուին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը Իսրայելի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ կոչ արեց Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին ներում շնորհել կոռուպցիայի համար դատվող վարչապետ Բենյամին Նեթանյահուին։
Մեկ ժամից ավելի տևած ելույթի ընթացքում Թրամփն ասաց. «Պարո՛ն նախագահ, ինչո՞ւ չեք ներում շնորհում նրան։ Սիգարներ, մի քիչ շամպայն․․․ ո՞ւմ է դա հետաքրքրում», - նկատի ունենալով խարդախության, կաշառակերության և վստահության խախտման մեղադրանքները, որոնց բախվել է Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետը երեք...