Թիրախում կաթողիկոսն է. փաստաբան
Քննչական կոմիտեն երեկվանից չի մանրամասնում, թե իշխանական լրատամիջոցներում հայտնված ձայնագրության փաստով հարուցված վարույթով արդյո՞ք հստակ է կասկածյալների շրջանակն ու արդյո՞ք նրանց շարքում է Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Երեկ հրապարակված ձայնագրության մեջ ենթադրաբար կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը դժգոհում է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, թե Գարեգին երկրորդն իրեն ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի: Այս հրապարակումներից ժամեր անց՝ վարույթ հարուցվեց իշխանական կամ...