«Փախել եմ, որ ինձ չսպանեն». քաղաքացին Սպիտակի ՔՊ-ական համայնքապետին մեղադրում է իրեն ծեծելու մեջ
Սպիտակի ՔՊ-ական համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը դարձյալ սկանդալի կենտրոնում է հայտնվել: Այս անգամ նրան մեղադրում են համայնքապետարանի միջանցքում քաղաքացուն ծեծելու մեջ։
Համայնքի գյուղերից մեկի՝ Քարաձորի բնակիչ Գագիկ Էմինյանն է պատմում, թե ինչպես է Նիկողոսյանը հենց քաղաքապետարանի միջանցքում իրեն ծեծել, հայհոյել ու որ նրա ձեռքից մի կերպ է դուրս պրծել:
«Ես ընդամենը անորս՝ Արմանին, ասել եմ՝ Արման, թող արի, ես ամսուկես է բողոքում եմ, ոչ մի բանի տեղ չի դնում, արի, վաղը կգնանք մարզպետարան: Էդ բառից...