«Ի՞նչ պատահեց հիմա, Փաշինյանը փոխվե՞լ է և հրեշտա՞կ դարձել…». «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը Բրյուսելում կոնֆերանս է կազմակերպել
«Ազատություն». «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը ֆրանսիական CAP Freedom of Conscience ոչ-կառավարական կազմակերպության հետ Բրյուսելում «Վերադարձի իրավունքը միջազգային իրավունքում» խորագրով կոնֆերանս է կազմակերպել։ Ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի նախագահ Ազիզ Ալեքբարլին մասնակիցներին ներկայացրել է կազմակերպության ստեղծման հիմնական նպատակները, պնդել, թե «արևմտյան ադրբեջանցիներն» անցյալ դարի ընթացքում համակարգված և աստիճանաբար տեղահանվել են իրենց պատմական հողերից։ Ադրբեջանի