Սիրիայի նախագահը կայցելի ԱՄՆ
Սպասվում է Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի այցը Վաշինգտոն, հայտնել է Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Թոմ Բարաքը:Նա լրագրողներին ասել է, որ Սիրիան հավանաբար կմիանա «Իսլամական պետության» դեմ պայքարի ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային:Սա կլինի Շարաայի երկրորդ այցը Միացյալ Նահանգներ սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նրա ելույթից հետո:Այցի ժամկետները չեն հաղորդվել: