World News

Եկեղեցու գործերին միջամտելն անթույլատրելի է, Վեհափառին փոխելու փորձերը՝ առավել ևս․ Ալվինա Գյուլումյան

Միջամտությունը եկեղեցու գործերին անթույլատրելի է։ Այն, ինչն այսօր արվում է, ոչ թե չիմացության, այլ կամայական մեկնաբանության արդյունք է։ Վեհափառին փոխելու փորձերն արդեն իսկ միջամտություն են։ Եկեղեցապատկան որևէ կառույցի զավթումը կոպիտ քայլ է։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բազմաթիվ գործեր կային, երբ ռումինական ուղղափառ եկեղեցին դիմել էր իրենց դատարաններին՝ վերադարձնելու եկեղեցապատկան հողերը, և եվրոպական դատարանը խախտում էր արձանագրել ազգային դատարանների՝ դրանք այս կամ այն պատճառով չվերադարձնելու հարցում։

Читайте на сайте