Կարգալույծ է հռչակվել Տեր Տարոն քահանա Հունանյանը. Մայր Աթոռ
Կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տեր Տարոն քահանա Հունանյանը, հայտնում են Մայր Աթոռից՝ նշելով, որ հիմք է ծառայել Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը, որով վերջինս.
«Ինքնակամ լքել է իր ծառայության վայրը 2024 թվականի մայիս ամսից, անտեսել է Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի հորդորներն ու հրահանգները և հարատևել կարգազանց ընթացքի...