Ռուբիոն պլանավորում է բաց թողնել ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների առաջիկա բրյուսելյան հանդիպումը. Reuters
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պլանավորում է բաց թողնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք հանդիպումը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների:
Պաշտոնյաներից մեկը, անանուն մնալու պայմանով, ասել է, որ Վաշինգտոնը կներկայացնի պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն։
Հստակ չէ, թե ինչու Ռուբիոն բաց կթողնի դեկտեմբերի 3-ի հանդիպումը, նրա ծրագրերը կարող են փոխվել։