Օդի որակը Երևանում նոյեմբերի կեսերից վատթարանում է և բարելավվում մարտի կեսերից. քաղաքապետ
Խոշոր կառուցապատող ընկերություններում ներդրված սարքերից ստացվող տվյալները ցույց են տալիս, որ օդի որակը Երևանում նոյեմբերի կեսերից վատթարանում է և սկսում է բարելավվել մարտի կեսերից, գործակարգավարական խորհրդակցությանն արձանագրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ըստ նրա՝ պատճառներից առաջինը քաղաքի աշխարհագրական դիրքն է, ապա այս ժամանակահատվածում նաև որոշակի եղանակային պայմանները:
Փոշու քանակը միայն վերջին շաբաթը սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից Կենտրոնում մինչև 4 անգամ, Արաբկիրում՝ մինչև 1.6...