Քարվաճառի տարածքում բռնկված հրդեհը չի հաջողվում մարել
Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվում է հրդեհը, որ բռնկվել էր նախօրեին Քարվաճառի շրջանում: Ադրբեջանի ԱԻՆ-ը նշում է, որ հրդեհը բռնկվել է անտառային հատվածում:Կրակը այսօր տարածվել է նաև Քաշաթաղի շրջանում:Գերատեսչությունը նշել է՝ հրդեհը բռնկվել է լեռնային, բարդ տեղանքով տարածքում, որտեղ նաև քամի է, ինչը բարդացնում է դրա մարման աշխատանքները: