World News

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Գերմանիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-10-ին պաշտոնական այցով կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Դեկտեմբերի 9-ին վարչապետը հանդիպումներ կունենա ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և ԳԴՀ դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։

Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Համբուրգ, որտեղ նախատեսված է հանդիպում քաղաքի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ։ Համբուրգի առևտրի պալատում վարչապետը կհանդիպի տեղի գործարարների հետ։

The post Նիկոլ Փաշինյանը կմեկնի Գերմանիա first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте