«Կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին չտրվել սադրանքների». կաթողիկոսի հեռացումը պահանջած եպիսկոպոսների հայտարարությունը
Ամենայն Հայոց կաթողիկոսի հեռացումը պահանջած եպիսկոպոսներն անդրադարձել են Եպիսկոպոսաց ժողովի հետաձգմանը:
«Ցավով տեղեկացանք, որ առաջիկա Եպիսկոպոսաց ժողովը չհիմնավորված պատճառաբանությամբ հետաձգվել է Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի կողմից, որը հնարավորություն պետք է ստեղծեր բոլոր եպիսկոպոսներիս` բարձրագույն ատյանում կանոնական մեր տեսակետը արտահայտելու և փաստարկելու։ Ափսոսում ենք, որ մեր կողմից բարձրացված լրջագույն հարցերը այդպես էլ մնացին անպատասխան», - ասված է եպիսկոպոսների...