World News

Լուկաշենկոն ազատ է արձակել Բելառուսի ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովային

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ներում է շնորհել 123 բանտարկյալի՝ հաղորդել է նրա վարչակազմի Telegram-յան ալիքը։

Վիլնյուսում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ Բելառուսի կողմից ազատ արձակված բանտարկյալների թվում են Մարիա Կոլեսնիկովան և Վիկտոր Բաբարիկան։

Նշվում է, որ ներում ստացածները տարբեր երկրներից էին և դատապարտվել էին լրտեսության, ահաբեկչության և ծայրահեղականության հանցագործությունների համար։

Читайте на сайте