Ադրբեջանից բենզին ներկրած երկրորդ ընկերությունը փոխկապակցված է Ալեքսանյանների հետ. Factor.am
Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը փոխկապակցված է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի հետ։ Factor.am-ը պարզել է, որ «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ի սեփականատեր Սամվել Մկրտչյանը Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եղբոր որդին է։
Ավելին՝ Սամվել Մկրտչյանը և Սամվել Ալեքսանյանի ու Շողերինա Մկրտչյանի որդիներից մեկը՝ Գրիգոր Ալեքսանյանը, գրանցված են Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող նույն բնակարանում։ Ի դեպ, «Շիշա ուորլդ» ընկերության գործունեության ոլորտը ՊԵԿ-ում գրանցված է ոչ թե վառելիքի վաճառք կամ ներկրում, այլ՝ ծխախոտային արտադրատեսակների արտադրություն։
The post Ադրբեջանից բենզին ներկրած երկրորդ ընկերությունը փոխկապակցված է Ալեքսանյանների հետ. Factor.am first appeared on MediaLab Newsroom-Laboratory.