World News

Մերկասառույցի պատճառով երթևեկությունը կարող է դառնալ խիստ վտանգավոր. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը հորդորում է ցուցաբերել զգուշություն՝ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով: Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է.

«Հարգելի քաղաքացիներ,

Սպասվող ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով մայրաքաղաքի ողջ տարածքում հնարավոր է մերկասառույցի առաջացում, ինչի պատճառով երթևեկությունը կարող է դառնալ խիստ վտանգավոր։

Հորդորում ենք ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Զուգահեռ ԵԱՍՄ և ԿՇՄՊ համայնքային հիմնարկների տեխնիկական միջոցներն ու մարդուժը շարունակական ռեժիմով իրականացնում են ձնամաքրման ու փողոցները աղ ու ավազով մշակելու աշխատանքներ՝ ապահովելով մայրաքաղաքում անխոչընդոտ երթևեկությունն ու քաղաքացիների անվտանգ տեղաշարժը»:

The post Մերկասառույցի պատճառով երթևեկությունը կարող է դառնալ խիստ վտանգավոր. Երևանի քաղաքապետարան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте