World News

ԱՄՆ-ն իրավունք չունի անեքսիայի ենթարկել Գրենլանդիան. Դանիայի վարչապետ

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը, արձագանքելով Գրենլանդիան ԱՄՆ-ի վերահսկողության տակ առնելու վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությանը, հիշեցրել է, որ կղզին հանդիսանում է Դանիայի Թագավորության մաս և կոչ արել Միացյալ Նահանգներին դադարեցնել սպառնալիքները։

«Միացյալ Նահանգները իրավունք չունի անեքսիայի ենթարկելու Դանիայի Թագավորության որևէ ինքնավար մաս՝ լինի դա Դանիան, Գրենլանդիան թե Ֆարերյան կղզիները։ Դանիայի Թագավորությունը և, հետևաբար, Գրենլանդիան ՆԱՏՕ-ի անդամ են և գտնվում են Դաշինքի անվտանգության երաշխիքների ներքո։ Մենք արդեն ունենք պաշտպանական համաձայնագիր Թագավորության և Միացյալ Նահանգների միջև, որը ԱՄՆ-ին լայն հասանելիություն է ապահովում Գրենլանդիային։ Միևնույն ժամանակ, Թագավորության կողմից զգալի ներդրումներ են իրականացվել Արկտիկայի անվտանգության ապահովման ուղղությամբ։

Հետևաբար, ես կոչ եմ անում Միացյալ Նահանգներին դադարեցնել սպառնալիքներ հնչեցնել պատմականորեն մտերիմ դաշնակցի, ինչպես նաև մեկ այլ երկրի և մեկ այլ ժողովրդի դեմ, որոնք հստակ հայտարարել են, որ չեն վաճառվում»,- նշվում է Դանիայի վարչապետի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

The post ԱՄՆ-ն իրավունք չունի անեքսիայի ենթարկել Գրենլանդիան. Դանիայի վարչապետ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте