World News

Նիկոլաս Մադուրոն պահվում է Նյու Յորքի նախնական կալանքի կենտրոնի ընդհանուր խցում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պահվում է Բրուքլինում գտնվող դաշնային քննչական մեկուսարանի վերին հարկերից մեկում գտնվող ընդհանուր խցում։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին տեղեկացրել է CBS News հեռուստաալիքը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մադուրոն խցում գտնվում է այլ հայտնի բանտարկյալների հետ, որոնք անցնում են աղմկահարույց քրեական գործերով։

Նշվում է, որ ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը հունվարի 3-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում ներխուժել են Մադուրոյի և նրա կնոջ ննջասենյակ և ձերբակալել նրանց։ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը տեղափոխվել և պահվում են Բրուքլինի դաշնային քննչական մեկուսարանում։

Մադուրոյին մեղադրանք է առաջադրվել թմրանյութերի և զենքի ապօրինի պահման հոդվածներով։ Նա և նրա կինը մեղադրվում են նաև թմրանյութերի վաճառքով զբաղվող խմբավորում ղեկավարելու, նարկոահաբեկչության, ԱՄՆ կոկաինի ներմուծման, ինչպես նաև զենքի հետ կապված դավադրության մեջ։

Մեղադրանքներ են առաջադրվել նաև մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Մադուրոյի որդու նկատմամբ, որը ներկայումս գտնվում է ազատության մեջ։

The post Նիկոլաս Մադուրոն պահվում է Նյու Յորքի նախնական կալանքի կենտրոնի ընդհանուր խցում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте