World News

Էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է Ադրբեջանից Հայաստան նավթամքերթի երկրորդ խմբաքանակի ներմուծման մասին տեղեկությունը

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է Ադրբեջանից նավթամթերքի երկրորդ խմբաքանակի ներմուծման մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրը հաստատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։

Ադրբեջանական լրատվամիջոցները հունվարի 7-ին տեղեկություն էին տարածել, որ Բաքուն հունվարի 8-ին նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան:

Նշվել էր, որ այս անգամ նախատեսվում է փոխադրել 1000 տոննա A92 տեսակի բենզին, նույնքան դիզվառելիք և 1800 տոննա A95 տեսակի բենզին:

The post Էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է Ադրբեջանից Հայաստան նավթամքերթի երկրորդ խմբաքանակի ներմուծման մասին տեղեկությունը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте