World News

ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 8-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել ՀՀ–ԻԻՀ երկկողմ հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան, որն ընդգրկում է տնտեսական, մշակութային, քաղաքական և անվտանգային ոլորտները։ Կողմերը վերստին կարևորել են երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը։

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր, ինչի շրջանակում երկուստեք կարևորվել է Հյուսիս–հարավ ճանապարհային ենթակառուցվածքի զարգացումը՝ ի շահ երկու երկրների։ Ա. Գրիգորյանը վերոնշյալի համատեքստում ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման հարցում ՀՀ կառավարության հետևողական մոտեցումը։

The post ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте