World News

Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխնախագահը կոչ է անում սկսել Ֆրանսիայի դուրսբերումը ՆԱՏՕ-ից

Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխնախագահ Կլեմանս Գյետեն (Clémence Guetté) X հարթակում գրառում է արել, որտեղ կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի քաղաքականությունը Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում և հայտարարել ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրսբերման գործընթաց սկսելու անհրաժեշտության մասին։

Screenshot

«Թրամփի ԱՄՆ-ը Վենեսուելայում առևանգում է պետության ղեկավարի։
Թրամփի ԱՄՆ-ը ռազմական աջակցություն է ցուցաբերում Պաղեստինում իրականացվող ցեղասպանությանը։
Թրամփի ԱՄՆ-ը զինված ուժով սպառնում է Գրենլանդիայի բռնակցմամբ։
Թրամփի ԱՄՆ-ը ռմբակոծում է ժողովուրդների՝ ամբողջովին խախտելով միջազգային իրավունքը», – գրել է Գյետեն։

Նրա խոսքով՝ ստեղծված պայմաններում առավել քան երբևէ օրակարգային է դառնում Ֆրանսիայի մասնակցության հարցը ՆԱՏՕ-ին, որը նա բնութագրում է որպես ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող և ԱՄՆ շահերին ծառայող ռազմական դաշինք։

«Ես ներկայացնում եմ բանաձևի առաջարկ՝ ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի պլանավորված դուրսբերման համար՝ սկսելով դաշինքի ինտեգրված ռազմական հրամանատարությունից դուրս գալուց»,-նշել է Ազգային ժողովի փոխնախագահը։

The post Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխնախագահը կոչ է անում սկսել Ֆրանսիայի դուրսբերումը ՆԱՏՕ-ից first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте