World News

Արթիկի, Արագածի տարածաշրջաններում բուք է, դժվարանցանելի է Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ապարանի, Արագածի, Արթիկի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Արթիկի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

The post Արթիկի, Արագածի տարածաշրջաններում բուք է, դժվարանցանելի է Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте