World News

ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերը պետք է դուրս բերվեն սահմանագծման արդյունքում. Պապիկյան

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների աշխատանքների արդյունքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Սա կառավարության դիրքորոշումն է, և այն լուծումն է, որը կապահովի երկարաժամկետ խաղաղություն մեր տարածաշրջանում»,-ասաց Պապիկյանը:

2024 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում էր իրականացվել Տավուշի մի շարք հատվածներում, այդ թվում՝ Կիրանցի հատվածում:

The post ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերը պետք է դուրս բերվեն սահմանագծման արդյունքում. Պապիկյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте