World News

ԵՄ-ը կառաջարկի Իրանի դեմ նոր պատժամիջոցներ. ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը կառաջարկի նոր պատժամիջոցներ Իրանում ցուցարարների դեմ ճնշումների համար պատասխանատու անձանց նկատմամբ, երեքշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Իրանում զոհերի աճող թիվը սարսափելի է։ Ես միանշանակ դատապարտում եմ ուժի չափազանց մեծ կիրառումն ու ազատությունների շարունակական սահմանափակումը», – գրել է ֆոն դեր Լայենը X սոցիալական հարթակում։

Նրա խոսքով՝ ցուցարարների ճնշման համար պատասխանատուների դեմ նոր պատժամիջոցների փաթեթը շուտով կառաջարկվի։

The post ԵՄ-ը կառաջարկի Իրանի դեմ նոր պատժամիջոցներ. ֆոն դեր Լայեն first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте