«Թրամփի ուղին» հնարավորություն կտա լիարժեք իրացնել Հարավային Կովկասի ներուժը առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի ոլորտներում. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր սոցիալական ցանցի էջում անդրադարձել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի շրջանակում ՀՀ-ԱՄՆ կենսագործման շրջանակային փաստաթղթի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությանը։
«Այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ես հանդես եկանք «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրականացման շրջանակային փաստաթղթի վերաբերյալ հայտարարությամբ։
Փաստաթղթի հիմքում դրված են հինգ ամիս առաջ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ԱՄՆ նախագահի հովանու ներքո տեղի ունեցած պատմական խաղաղության գագաթնաժողովում ստանձնած հանձնառությունները։
«Թրամփի ուղին» հնարավորություն կտա լիարժեք իրացնել Հարավային Կովկասի ներուժը առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի ոլորտներում՝ նպաստելով ողջ տարածաշրջանում բարեկեցությանն ու անվտանգության ամրապնդմանը», – գրել է ԱՄՆ պետքարտուղարը։
The post «Թրամփի ուղին» հնարավորություն կտա լիարժեք իրացնել Հարավային Կովկասի ներուժը առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի ոլորտներում. Ռուբիո first appeared on MediaLab Newsroom-Laboratory.