Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հայ գեղասահորդներին չի տրամադրել մուտքի վիզաները սահմանված ժամկետներում. ֆեդերացիա
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ․հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ․
«Խորին ափսոսանքով տեղեկացնում ենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գեղասահորդներ Սիմոն Դանիլյանցը և սպորտային զույգ Կարինա Ակոպովա / Նիկիտա Ռախմանին զույգը չեն մասնակցի գեղասահքի Եվրոպայի առաջնությանը՝ 2025-2026 մրցաշրջանի ամենակարևոր մրցաշարերից մեկին։
Չնայած բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ժամանակին ներկայացմանը, Մեծ Բրիտանիայի դեսպանատունը մեր մարզիկներին չի տրամադրել մուտքի վիզաները սահմանված ժամկետներում, ինչի արդյունքում մեր հավաքական թիմը զրկվեց Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից։
Սա լուրջ հարված է մեր մարզիկների ամբողջ սեզոնային պատրաստությանը, մրցակցային զարգացմանը և միջազգային վարկանիշային դիրքերին։ Տարիների քրտնաջան աշխատանքը, պատրաստվածությունն ու նվիրումը չպետք է կախված լինեն վարչական ձգձգումներից։
Հայաստանի Գեղասահքի Ֆեդերացիան անում է ամեն ինչ նման իրավիճակների կրկնությունը կանխելու և մեր մարզիկների իրավունքները պաշտպանելու համար։
Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեր թիմին այս բարդ պահին։
Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ հանուն հայկական գեղասահքի արժանապատիվ ներկայության միջազգային ասպարեզում»։
The post Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հայ գեղասահորդներին չի տրամադրել մուտքի վիզաները սահմանված ժամկետներում. ֆեդերացիա first appeared on MediaLab Newsroom-Laboratory.