Թեհրանում ձևավորվում է ընկալում, թե Հայաստանը կարող է վերածվել Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի կենտրոնի․ Իրանի դեսպան
Հայաստանի և Իրանի միջև նախապատրաստվում է ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Հույս ունենք, որ այս տարվա ընթացքում կկարողանանք ստորագրել փաստաթուղթը», -նշել է դեսպանը։
Նրա խոսքով՝ ներկայում փաստաթուղթը դեռ մշակման փուլում է, և ակնկալվում է, որ այն կստորագրվի երկու երկրների ամենաբարձր մակարդակով հանդիպման ընթացքում։
Դեսպանը նաև նշել է, որ Թեհրանը մտահոգված է, թե ԱՄՆ-ն կարող է «Թրամփի ուղին» օգտագործել այլ նպատակներով։
Խալիլ Շիրղոլամին հավելել է, որ Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունն ընդգրկում է տարբեր ոլորտներ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է իրականացնել երկու երկրների միջև երկաթուղային կապի հաստատման նախագիծը՝ Ջուլֆա-Նախիջևան ուղղությամբ՝ վերջնակետ ունենալով Երևանը։
Դեսպանը ընդգծել է նաև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ նշելով, որ պետք է հասնել այն մակարդակին, որտեղ հնարավոր կլինի ստեղծել համատեղ արտադրություններ և ազատ առևտրի գոտիներ։
The post Թեհրանում ձևավորվում է ընկալում, թե Հայաստանը կարող է վերածվել Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի կենտրոնի․ Իրանի դեսպան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.