World News

Մոսկվան անհրաժեշտ է համարում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակումը. Պեսկով

Կրեմլում հույս ունեն, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ամերիկացի ղեկավարի խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշների այցը Ռուսաստան կկայանա։ Մոսկվան անհրաժեշտ է համարում Ուկրաինայի շուրջ Վաշինգտոնի հետ երկխոսության շարունակումը։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Երբ ամսաթիվը համաձայնեցվի, մենք հույս ունենք, որ նման այցը կկայանա», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով տեղեկությունները, ըստ որոնց Ուիթքոֆը և Քուշները առաջիկա շաբաթներին կարող են այցելել Ռուսաստանի Դաշնություն՝ քննարկելու Ուկրաինայի հետ խաղաղության ամերիկյան նախաձեռնությունների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը։

«Երկխոսության շարունակումը համարում ենք անհրաժեշտ, հրատապ և կարևոր», – հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը նշել է, որ ամերիկյան կողմը բազմաթիվ շփումներ է ունեցել ինչպես ուկրաինացիների, այնպես էլ եվրոպացիների հետ։ «Կարևոր է, որ ռուսական կողմը նույնպես ներկայացնի իր տեսակետները ընթացիկ քննարկումների շրջանակում», – ընդգծել է նա։

Կրեմլի խոսնակը նաև հաստատել է, որ ամերիկացի բանագնացների հետ հաղորդակցության առկա կապուղիները շարունակում են գործել, և երկխոսությունը շարունակվում է։

The post Մոսկվան անհրաժեշտ է համարում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակումը. Պեսկով first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте