Ժողովրդագրությունը ներկայում ոչ միայն Հայաստանի, այլև գրեթե բոլոր երկրների համար առաջնային և ռազմավարական նշանակության խնդիր է. Արսեն Թորոսյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի հետագա գործունեության և զարգացման առաջնահերթություններին նվիրված քննարկմանը։ Հանդիպմանը մասնակցել են ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը, ԵՊՀ ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Տիգրան Գասպարյանը։ ✅ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ժողովրդագրական մարտահրավերներին,