Ամփոփվել են գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացի շրջանակներում համատեղ իրականացված աշխատանքները
Հունվարի 30-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար անցկացվել է Գենդերային հավասարության պարգևադրոշմի (ԳՀՊ) ներդրման վերաբերյալ վերապատրաստման դասընթաց: Դասընթացն իրականացվել է Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացի շրջանակներում, որը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պաշտոնապես գործարկվել է 2024 թվականի ապրիլի 9-ին՝ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գործարկվելով առաջին անգամ։ Ողջունելով դասընթացի մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ գենդերային հավասարության ապահովման