World News

Բանգլադեշցիները փորձել են Հայաստանից ապօրինի Իրան մտնել

«Ազատության» տեղեկություններով՝ օրերս Բանգլադեշի մի խումբ քաղաքացիներ փորձել են Հայաստանի կողմից ապօրինի հատել Իրանի հետ պետական սահմանը, սակայն ԱԱԾ ծառայողները ձերբակալել են նրանց:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ պետական սահմանն ապօրինի հատելու փորձի դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, 7 անձ կալանավորված է:

Առայժմ պարզ չէ, թե ինչ նպատակով են բանգլադեշցիները փորձել ապօրինի մուտք գործել հարևան Իրան:

Կալանավորված խումբը Հայաստան է ժամանել օրինական ճանապարհով:

Читайте на сайте