ԲԴԽ կողմից ԵԴԽԽ եզրակացությունների հեղինակության ճանաչումն ու դրանց նշանակության շեշտադրումը չի կարող ունենալ զուտ հռչակագրային բնույթ․ Դ․ Հարությունյանի փաստաբանը հայտնել է՝ ինչ միջնորդություն կներկայացնի
Նախորդ դատական նիստում ստանձնած պատրաստակամության համաձայն, բացահայտված պաշտպանական մարտավարության պայմաններում, հրապարակվում է վաղը ԲԴԽ ներկայացվելիք միջնորդության էլեկտրոնային տարբերակը։ Այս մասին հայտնում է Դավիթ Հարությունյանի փաստաբան Զորայր Հարությունյանը։ «2024 թվականի դեկտեմբերի 6-ին Ստրասբուրգում Եվրոպայի Դատավորների Խորհրդատվական Խորհրդի (ԵԴԽԽ) ընդունած թիվ 27 (2024) ուղենիշային եզրակացությունը (կարծիքը)։ Համաձայն փաստաթղթի 26-րդ կետի՝ «(…) Ազատորեն արտահայտվելու իրավունքը ներառում է դատավորների՝