World News

Վահան Քերոբյանի և Աշոտ Հովհաննիսյանի գործով վկայի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստում

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի և «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի գործով դատական նիստում այսօր հարցաքննվեց հերթական վկան՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից հայտարարված մրցույթի գնման առարկայի գնահատման հանձնաժողովի անդամ, ԷԿԵՆԳ-ի (Էլեկտրոնային կառավարման և ենթակառուցվածքների ներդրման գործակալություն) ներկայացուցիչ Արաքս Ավետյանը։ Դատարանի, մեղադրող և պաշտպանական կողմերի հարցերը բազմաթիվ էին ու բազմազան։

Читайте на сайте