World News in Armenian
Май
2024

Новости за 22.05.2024

Mamul.am 

«Իրանի ժողովուրդը պետք է ավելի լավ զգա իրեն՝ Ռաիսիի մահից հետո»․ Բլինքեն

Իրանի ժողովուրդը պետք է ավելի լավ զգա իրեն՝ նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո՝ նրա կատարած դատապարտելի գործողությունների պատճառով։ Այս մասին Սենատում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար...

Tert.am (hy) 

Կադիրովը 18-ամյա որդուն նշանակել է նախարար

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը որդուն՝ 18-ամյա Ախմատ Կադիրովին, նշանակվել է Չեչնիայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարարի պաշտոնում։ Այս մասին Կադիրովը հայտնել է իր թելեգրամյան ալիքում։

«Իսա Իբրահիմովը, որը նախկինում զբաղեցրել է այդ պաշտոնը, տեղափոխվել է Չեչնիայի Հանրապետության ղեկավարի և կառավարության վարչակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնին»,- գրել է նա։

Читать дальше...

Tert.am (hy) 

Արարատի մարզի 58-ամյա բնակիչը կալանավորվել է՝ դպրոցահասակ աղջկան թմրամիջոց իրացնելու մեղադրանքով

2024 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 15:20-ին, Արարատի մարզի բնակչուհուց հաղորդում է ստացվել՝ իրենց տան նախկին աշխատողի կողմից իր անչափահաս դստերը թմրամիջոց իրացնելու վերաբերյալ՝ իրավապահներին ներկայացնելով նաև դստեր մոտից հայտնաբերված կանեփի բույսից պատրաստված 3.9 գրամ ընդհանուր քաշով թմրամիջոցը:

Читать дальше...

Medialab 

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Իրան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետ Փաշինյանը Թեհրանում կմասնակցի ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը:

Читать дальше...

Tert.am (hy) 

Փաշինյանն անձամբ է հետևում Բագրատ Սրբազանի բոլոր քայլերին, ժամերով հետևում է ուղիղ եթերներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն անցած շաբաթ համեմատաբար պասիվ գործողություններ էր իրականացնում` փողոցային պայքարի փոխարեն հետնաբեմային հանդիպումներ հանրության տարբեր խավերի հետ, սակայն իշխանությունները 24/7 ռեժիմով, խոշորացույցով հետեւում եւ արձագանքում են շարժմանը եւ առաջնորդի ցանկացած գործողությանը: Բայց իշխանությունը ձեւացնում է, թե շարժումը մարել է, իրենք մի գրամ մտահոգություն չունեն եւ այլն:

Читать дальше...

Medialab 

Ցավակցում եմ բարեկամ երկրի ժողովրդին․ Ալեն Սիմոնյանը գրառում արեց Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում Իրանի դեսպանատանը հարգանքի տուրք մատուցեց ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող այլ պաշտոնյաների հիշատակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նախագահը գրառում արեց դեսպանատանը բացված սգո մատյանում։   Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը ցավակցություն հայտնեց Իրանի բարեկամ ժողովրդին՝ տեղի ունեցածի կապակցությամբ։ […]

Читать дальше...

Mamul.am 

«Արցախի կառավարության անդամների հետ հանդիպում ես, որ ի՞նչ անես». Վարդան Ղուկասյան

Ինչպես հայտնել էինք, նախօրեին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հանդիպել է Արցախի կառավարության անդամների, պատգամավորների, համայնքների ղեկավարների հետ:...

Tert.am (hy) 

Ղեկը չինակա՞ն է. ՌԴ վարչապետը կշտամբել է նոր «Վոլգա»-ն արտադրողներին (լուսանկարներ)

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Նիժնի Նովգորոդում արդյունաբերական ցուցահանդեսում ուսումնասիրել է «Վոլգա» մակնիշի նոր մեքենաները և դրանք արտադրողներին կշտամբել մեծ քանակությամբ չինական տարրեր օգտագործելու համար։

Մասնավորապես, կառավարության ղեկավարը հարցրել է, թե որտեղ են արտադրվում մեքենաների համար նախատեսված ղեկերը։

«Ընկերնե՛ր, ես ամեն ինչ հասկանում եմ, սակայն... որտե՞ղ է ձեր ղեկը պատրաստվել, չինակա՞ն է: Լավ կլիներ, որ ղեկը ռուսական լիներ։ Սա այնքան էլ դժվար չէ... Читать дальше...

Tert.am (hy) 

Չափագիտության ազգային ինստիտուտի նախկին տնօրեններն ու այլ պաշտոնատար անձինք վերականգնել են պետությանը պատճառված 51 մլն դրամ վնասը

«Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության նախկին պաշտոնատար անձինք, 2010-2018 թվականն ընկած ժամանակահատվածում, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 27 աշխատակիցների հրամանագրել են տարբեր հաստիքներում: Տեղյակ լինելով վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին` վերոնշյալ անձինք կազմել, հաստատել և վավերացրել են աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր՝ դրանցում ներառելով... Читать дальше...