World News in Armenian
Июль
2024
23
24
25
26
27
28
29
30
31

Новости за 03.07.2024

Tert.am (hy) 

Զինծառայող Սարգիս Խաչատրյանն ինքն իրեն հրազենային վնասվածք է պատճառել․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

2024 թվականի հուլիսի 3-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 00:45-ի սահմաններում, նույն զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքերից մեկում պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը, դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի հատվածում ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք, որից հետո տեղափոխվել է կայազորային հոսպիտալ, որտեղ, գիտակցության չգալով, ժամը 02:20-ի սահմաններում, գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը: 

Читать дальше...

Tert.am (hy) 

Լոլիկի արտահանումը կրճատվել է, վարունգինն՝ ավելացել, անգամներով ավելացել է ծաղկի արտահանումը․ էկոնոմիկայի փոխնախարար

2023-ին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 948 մլրդ դրամ:

Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

«Տարեցտարի կառավարությունն ավելացնում է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող բյուջեն: Եթե համեմատենք 10 տարի առաջվա հետ, գյուղատնտեսության բյուջեն ավելացել է 6-7 անգամ: Միանշանակ մարտահրավերներն են ավելացել, որոնք ստիպում են վերադասավորումներ կատարել շուկաների, լոգիստիկ շղթաների»,- ասաց Խոջոյանը:

Նրա խոսքով՝ 2023-ին արտահանել ենք 133 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն... Читать дальше...

Mamul.am 

«Ինչ-որ մտացածին, սուբյեկտիվ պատճառով Հայաստանը չմասնակցեց շքերթին»․ Վոլֆովիչ

Հայաստանը հրավիրված էր Մինսկում այսօր տեղի ունեցած ռազմական շքերթին, սակայն իր զինվորականներին չուղարկեց միջոցառմանը, БелТА-ի հաղորդմամբ, այս մասին ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար...

168.am (168 ժամ) 

Փաշինյանն ու Ռոջեր Ուիքերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներից

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ տեղի ունեցող քննարկումների, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Tert.am (hy) 

Այս պահին Լարսում խնդիրներ չկան․ էկոնոմիկայի փոխնախարար

Այս պահին Լարսում խնդիրներ չկան: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը՝ պատասխանելով հարցին՝ Լարսում վերջերս խնդիրներ էին առաջացել, հիմա խնդիր կա՞, թե ոչ։

Читать дальше...

Tert.am (hy) 

ՈւԵՖԱ-ն կարող է որակազրկել թուրք ֆուտբոլիստին՝ ծայրահեղ ազգայնական ժեստի համար

Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալը կարող է որակազրկվել «Եվրո-2024»-ից ծայրահեղ ազգայնական ժեստի համար, հայտնում է գերմանական Bild թերթը:

Читать дальше...

Livenews.am 

Փաշինյանը և ԱՄՆ սենատորը խոսել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քննարկումներից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից։

168.am (168 ժամ) 

Ալիևի հայտարարությունը տրամաբանական չէ. ցավոք, ՀՀ իշխանությունը թույլ է  տալիս Ադրբեջանին ցուցաբերել նման վարքագիծ. Դավիթ Գալստյան

Ադրբեջանի նախագահը շարունակում է պահանջներ ներկայացնել հայկական կողմին, այս անգամ ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու վերաբերյալ։ Բոլորովին վերջերս Կանադայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ արձագանքելով նրա հայտարարությանը՝ արցախահայերի Արցախ վերադառնալու վերաբերյալ, ասել է, թե «վերադարձը պետք է տեղի ունենա փոխադարձաբար, այսինքն՝ ադրբեջանցիներն էլ պետք է վերադառնան «Արևմտյան Ադրբեջան», որտեղից վերջին անգամ դուրս են եկել 1988 թվականին»։