Երևանի քաղաքապետարանի միջադեպից անցել է ութ ամիս. որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետարանի աղմկահարույց միջադեպից անցել է շուրջ 8 ամիս, սակայն մինչեւ օրս որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ, այսինքն՝ ո՛չ անախորժություն հրահրող, ո՛չ թեժացնող ավագանու անդամները, ո՛չ էլ միջանցքներում ծեծ կազմակերպած թաղապետերը պատասխանատվության չեն կանչվել: Երեւանի ընտրյալները ընդհուպ հայհոյեցին միմյանց ուղիղ եթերում՝ հանրային հարթակում, բայց իրավական առումով որեւէ տեղաշարժ չկա այս գործում: Զրո պատասխանատվություն:
Читать дальше...