World News in Armenian
Июль
2024
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Новости за 08.07.2024

168.am (168 ժամ) 

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Tert.am (hy) 

Պուտինն ու Զելենսկին մերժել են ժամանակակավոր hրադադարի գաղափարը. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ հուլիսի 2-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և հուլիսի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում նախագահներին հարցրել է ռազմական գործողությունների գոտում սահմանափակ ժամկետով հրադադարի հնարավորության մասին։ Նրա խոսքով՝ երկուսն էլ նույն պատասխանն են տվել ու ասել, որ ժամանակավոր հրադադարն առավելություն կտա հակառակորդին:

«Ես հարց տվեցի. հնարավո՞ր է համաձայնեցնել ժամանակավոր հրադադար, որը կարագացնի խաղաղության բանակցությունները... Читать дальше...

Аравот 

«Պարոն Օսիպյանը ոնց դավաճանեց համակարգին, նենց էլ դավաճանեց այն մարդուն, որն իրեն ոստիկանապետ նշանակեց և գեներալի կոչում տվեց»․ Վլադիմիր Գասպարյան

Հարցին՝ ինչո՞ւ հնարավոր չեղավ 2018-ի իրադարձությունները կանխել, Վլադիմիր Գասպարյանն ասաց՝ մարդկանց պիտի գնդակահարեի՞։

Mamul.am 

«Փշալարերը շատ խորհրդանշական կերպով պատկերացում են տալիս, թե իրենք ուր պետք է հայտնվեն». Բագրատ Սրբազան

«Փաշինյանը փշալարերով պատի մոտ ասում էր, որ մարդիկ արդեն հանգիստ իրենց այգիները կարող են մշակել»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանին դիմելով` նկատեց լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը:...

Mamul.am 

«Եթե Արցախը հանձնել ու հպարտ են, ամեն ինչը կհանձնեն ու հպարտ կլինեն». Բագրատ Սրբազան

«Հակաօրինական, հակասահմանադրական, մեր պետության գոյությանը հակառակ, հանցավոր գործ են կատարել և դրանով հպարտանում են: Կատարել են այն հրահանգը, որը թելադրել է թշնամին` հայրենիք զիջել, հանձնել:...

Аравот 

ՌԴ-ն շենքեր է կառուցում Գյումրիում․ նրանց պարտավորեցրել են պահպանել այս քաղաքի ճարտարապետությունը

Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողների ու նրանց ընտանիքների համար ռազմաբազայի տարածքում կկառուցվեն երկու բնակելի շենքեր, ավելի ճիշտ հանրակացարաններ։  Մեկը կլինի երկու հարկանի, մյուսը՝ երեք։ Ռազմաբազայի ղեկավարությունը էսքիզային նախագծերը համաձայնեցրել է Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների հետ, նախագիծը հաստատվել է Քաղաքաշինական կոմիտեի ու ԿԳՄՍ նախարարության կողմից, անցել է փորձաքննություն, Գյումրու համայնքապետարանն էլ տվել է շինթույլտվություն։ Կառուցվող շենքերը

Armeniasputnik.am 

«Անորսալի Ժանը». կես դար անց հայ շինարարի համար ԲԱՄ-ը դեռ շարունակվում է

Վարուժան Մաթոսյանը Հաղպատից ԲԱՄ էր մեկնել 22 տարեկանում։ Վրանային քաղաքում` տայգայի մեջտեղում, նա կառուցեց ապագա մայրուղին, հեռակա սովորեց Իրկուտսկի պոլիտեխնիկականում, իսկ հետո՝ տարիներ անց, երկաթգիծ կառուցեց դեպի աշխարհի ամենամեծ պղնձի հանքավայրերից մեկը ՝ Ուդոկանը։

Tert.am (hy) 

ՄԻՊ-ն ընդգծել է ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի անթույլատրելի ծավալներն այսօր Հայաստանում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 8-ին ընդունել է Նիդեռլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Յակոբ Ռայկերտ Թոդոր Ֆրեդերիքսը։

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, մասնավորապես՝ ընդգծելով կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց... Читать дальше...

Аравот 

Մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում հին կոյուղագծերը փոխարինվում են նորերով

Մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում հին կոյուղագծերը փոխարինվում են նորերով: Այս տարի կվերակառուցվի և կկառուցվի ընդհանուր առմամբ 16 կմ կոյուղագիծ:   Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Tert.am (hy) 

Անկասկած, կամրապնդենք բարեկամ Ռուսաստանի հետ հարաբերությունները. Իրանի նորընտիր նախագահը՝ Պուտինին

Իրանը մեծապես կարևորում է հարաբերությունները բարեկամ և հարևան Ռուսաստանի հետ և, անկասկած, կամրապնդի դրանք. այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հայտնում է «Մեհր» գործակալությունը:

Մինչդեռ Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Փեզեշքիանին հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել պետական պատասխանատու պաշտոնում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի... Читать дальше...