World News in Armenian
Июль
2024

Новости за 17.07.2024

168.am (168 ժամ) 

Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու վերաբերյալ որոշումը կկայացվի հուլիսի 22-ին. Արման Եղոյան

Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու, ինչպես նաև Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցերը ներառվել են Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի (նախարարների խորհրդի) հուլիսի 22֊ի նիստի օրակարգում, այս մասին հայտարարել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Tert.am (hy) 

Թրամփի օրոք ՌԴ-ի համար ոչ մի լավ բան չի արվել, բայց երկրների միջև երկխոսություն կար. Կրեմլ

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Ռուսաստանի համար ոչ մի լավ բան չի արվել, նոր սահմանափակումներ են մտցվել, բայց երկրների միջև եղել է երկխոսություն։

Այս մասին գրում է kommersant.ru-ն, մանրամասնելով, որ Թրամփը հարցազրույցում ասել է, որ լավ հարաբերություններ ուներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ուստի Ուկրաինային «պատերազմ չէր սպառնում»։

Լրագրողները Դմիտրի Պեսկովին հարցրել են՝ արդյոք նա ծանո՞թ է Թրամփի դիրքորոշմանը հակառուսական... Читать дальше...

Azatutyun.am 

Նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրի հղման հարց չի քննարկվել, այլ՝ մոդելի. խորհրդի ներկայացուցիչներ

Փաշինյանը մինչ այդ մայր օրենքի բարեփոխումների հայեցակարգի վրա աշխատած խորհրդին մայիսին հանձնարարեց նոր Սահմանադրության նախագիծ մշակել։

168.am (168 ժամ) 

«Գերմանիան կիսով չափ կկրճատի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծավալը». Reuters

Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դաշնային հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը, գրում է, որ 2025թ. Գերմանիան կիսով չափ կկրճատի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծավալը։

168.am (168 ժամ) 

Չառլզ 3-րդը թագուհու հետ ժամանել է նոր գումարման խորհրդարանի նստաշրջանի բացմանը

Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ 3-րդը կոնսորտ թագուհու՝ Կամիլայի հետ ժամանել է նոր գումարման խորհրդարանի նստաշրջանի բացմանը: Նրանք խորհրդարան են ժամանել ոսկեգույն կառքով, գրում է Daily Mail-ը:

Tert.am (hy) 

PR-ի համաշխարհային օրը Հայկական PR մրցանակաբաշխությունը պարգևատրեց հանրային կապերի ոլորտի լավագույններին (տեսանյութ)

PR-ի համաշխարհային օրը՝ հուլիսի 16-ին, կայացավ Հայկական PR մրցանակաբաշխություն 2024-ը, որի նպատակն է համակարգել Հայաստանում հանրային կապերի (PR) ոլորտում իրականացվող և իրականացված լավագույն ծրագրերը, ինչպես նաև ըստ արժանվույն գնահատել հանրային կապերի մասնագետներին՝ նպաստելով Հայաստանում PR մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը: Հայկական PR մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվում է «Հայկական Փի Ար»  ասոցիացիայի կողմից,  օգնում է  նոր չափանիշ  սահմանել հանրային կապերի պատասխանատուների համար, խթանել առողջ մրցակցությանը մասնագիտական դաշտում... Читать дальше...

Azatutyun.am 

EU To Start Visa Liberalization Talks With Armenia

European Union member states on Wednesday gave the green light for the start of official negotiations with Armenia on lifting the EU’s visa requirements for Armenian citizens.

Mamul.am 

«Օրբանը պետք է պատասխանատվություն կրի»․ Եվրոխորհրդարանը բանաձև է ընդունել

Եվրոպատգամավորները հունիսյան ընտրություններից հետո ընդունված իրենց առաջին բանաձևում դատապարտել են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այցը Ռուսաստան: Այս մասին հայտնում է Եվրոխորհրդարանի կայքը։...

168.am (168 ժամ) 

Ռուսական ՀՕՊ-ը 1 օրում խոցել է ուկրաինական 59 դրոն և HIMARS–ի 2 արկ. ՌԴ ՊՆ

Ռուսական ՀՕՊ համակարգերը նախորդ օրվա ընթացքում խոցել են ուկրաինական 59 անօդաչու թռչող սարք, HIMARS–ի 2 արկ և Hammer ավիառումբ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։