World News in Armenian
Июль
2024
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Новости за 17.07.2024

168.am (168 ժամ) 

Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունը

«Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունն ուրախ է հայտարարել Պուլիայի շրջանում նոր պատվավոր հյուպատոսության բացման մասին։ Այս նոր հյուպատոսական գրասենյակի բացումը կարևոր քայլ է` ուղղված Հայաստանի և Պուլիայի տարածաշրջանի միջև պատմական բարեկամական հարաբերությունների և դարավոր մշակութային, տնտեսական և դիվանագիտական ​​կապերի ամրապնդմանը», - նշված է դեսպանության հաղորդագրության մեջ:

Mamul.am 

«Քաղաքական գնահատական ​​ենք տալու վերջին 30 տարիների դեպքերին»․ Բագրատ Սրբազան

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հարցազրույց է տվել ամերիկյան Al-Monitor-ին։ «Դաշնակցությունը, Հանրապետական ​​կուսակցությունը... Կան բազմաթիվ այլ կուսակցություններ:...

Аравот 

Հայագիտական կոնգրեսը Մատենադարանի գործունեությունը դնելու է միջազգային տեսանկյունից նոր հարթության վրա. Արա Խզմալյան

«Մեծ հնարավորություն է ստեղծվում բարդագույն ժամանակներում քննարկելու եւ ձեւավորելու հայագիտության միջազգային դիրքավորման, հայագիտության առաջընթացի համար… Մեր ակնկալիքները շատ մեծ են այս քննարկումներից»,- Հայագիտական միջազգային կոնգրեսին նվիրված ասուլիսում նշեց «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը: Նա ասաց, որ կոնգրեսին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել բազմաթիվ օտարազգի հայագետներ՝ այդ թվում՝ Օքսֆորդի, Հարվարդի,

168.am (168 ժամ) 

#ՀԻՄԱ. Գառնիկ Իսագուլյանի գործով դատական նիստը՝ #ՈւՂԻՂ

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայյրում շարունակվում է Գառնիկ Իսագուլյանի գործով դատական նիստը: Վերջինս մեղադրվում է կեղծ տեղեկություններ տարածելու, 3 դրվագում սուտ մատնություն կատարելու համար, որոնք զուգորդվել են անձանց առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրելով, ինչպես նաև կատարել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն կատարելու կոչեր:

Mamul.am 

Հայտնի է՝ ով կփոխարինի Կլաարին

Եվրոմիության քաղաքական և անվտանգության հանձնաժողովը հաստատել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում Մագդալենա Գրոնոյի թեկնածությունը։ Այս մասին X-ում...

168.am (168 ժամ) 

Արարատ Միրզոյանը Լիբանանի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 16-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Լիբանանի ԱԳ նախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ:

Medialab 

Սոբհանին ու Ռուբինյանը մտքեր են փոխանակել Հայաստան-Իրան օրակարգի և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բարեհաջող անցկացնելու կապակցությամբ: Անդրադառնալով Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ օրերս կայացած հանդիպմանը` ԱԺ […]

Читать дальше...

168.am (168 ժամ) 

Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն

Եվրամիության քաղաքական և անվտանգության հանձնաժողովը հաստատել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում Մագդալենա Գրոնոյի թեկնածությունը. նա այդ պաշտոնում կփոխարինի Տոյվո Կլաարին։ Այս մասին հայտնել է ԵՄ-ում Չեխիայի մշտական ներկայացուցչությունը։

Mamul.am 

Ռուսաստանցիները կհավատան այլմոլորակայինների գոյությանը, եթե այդ մասին ասի Պուտինը․ հարցում

Ռուսաստանցիների մեկ տասներորդ մասը պատրաստ է հավատալ այլմոլորակայինների գոյությանը, եթե այդ մասին ասի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին վկայում են Rambler&Co-ի հարցման տվյալները։...

Аравот 

Արցախցիներին աջակցելուն ուղղված ի՞նչ ծրագրեր է իրականացնում ՀԲԸՄ-ն. «Ա1+»

Հայ բարեգործական ընդհանուր միությունը նախապատերազմական շրջանում էլ արցախցիների համար տարաբնույթ ծրագրեր էր իրականացնում։ Արցախում միության գրասենյակ էր գործում, որը չորս ուղղություններով ծրագրեր էր իրականացնում։ «2020 թվականի պատերազմից հետո և շրջափակման ընթացքում այդ ծրագրերն ուղղվեցին բնակչության դիմակայունության բարձրացմանը։ Օրինակ՝ մանկավարժների ու բուժաշխատողների հետ առաջին բուժօգնության, Արցախի էներգետիկ և պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ»,- Ա1+ի հետ զրույցում ասում