World News in Armenian
Июль
2024
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Новости за 18.07.2024

Аравот 

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ՀՀ մի շարք քաղաքներում

Գյումրի, Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. հուլիսի 6-12-ը (2024թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ▪️ Գյումրիում՝ հուլիսի 6-ին, 7-ին, 9-ին, ▪️ Արարատում՝ հուլիսի 10-ին, ▪️ Հրազդանում՝ հուլիսի 9-ին և 12-ին, ▪️ Վանաձորում՝ հուլիսի 9-11-ը, ▪️ Ալավերդիում՝ հուլիսի 8-ին, 9-ին և 11-ին։   «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»

Аравот 

Մհեր Գրիգորյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, այդ թվում անդրադարձել ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:   ՀՀ կառավարություն

Mamul.am 

Երևանի տարբեր փողոցներում հեղեղումներ են

Համացանցում տեսանյութեր են տարածվում անձրևից հետո Երևանում առաջացած հեղեղումներից։ Ստորև՝ կադրեր են Հարավ-արևմտյան թաղամասից ու Պռոշյան փողոցից։ Քիչ առաջ տեսանյութ տարածվեց նաև Երևան-Արգավանդ...

Tert.am (hy) 

Փաշինյանն ու Շոլցը քննարկել են հայ-ադրբեջանակшն սահմանազատումը, տեղահանված արցախցիների խնդիրները

Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Գերմանիայի միջև քաղաքական ու տնտեսական համագործակցության հետևողական զարգացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: 

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները սահմանազատման գործընթացի... Читать дальше...

Mamul.am 

«Արցախի հայաթափման ու կորստի հիմնական դերակատարները»․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը Լոնդոնում հանդիպել է Փաշինյանին ու Ալիևին: Առանձին-առանձին (ընդհանուր...

Аравот 

Մուշեղ Մուրադյանն այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ, որտեղ բուժում են ստանում օրերս վթարի ենթարկված Շիրակի մարզի երկու զորացրված զինծառայողները

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ, որտեղ բուժում են ստանում օրերս վթարի ենթարկված Շիրակի մարզի երկու զորացրված զինծառայողները։ Շիրակի մարզպետը հանդիպել է հոսպիտալում բուժում ստացող զինծառայողներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին, խոսել բժիշկների հետ, շուտափույթ ապաքինում և բարի տունդարձ մաղթել  տղաներին։ Ազատանի բնակիչ Ռաֆիկ Ոսկանյանը և Ախուրյանի բնակիչ Ազատ Առաքելյանը հուլիսի 11-ին

Tert.am (hy) 

Միանգամյան նորմալ է, որ դաշնակիցներն իրար զինում են՝ ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար. Մակրոնը՝ ՀՀ-ին սպառազինության վաճառքի մասին

Միանգամյան նորմալ է, որ դաշնակիցներն իրար զինում են՝ ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նկատի ունենալով ՀՀ-ին սպառազինության վաճառքը:

Ֆրանսիայի նախագահն այս մասին ասել է Մեծ Բրիտանիայում  Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում:

Читать дальше...

Аравот 

Արևմուտքն ընկերանալ չգիտի, նա գիտի միայն օգտագործել. Մարիա Զախարովա

«Սպուտնիկ Արմենիա». Արևմուտքն ընկերանալ չգիտի, նա գիտի միայն օգտագործել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ամերիկացի պաշտոնյաները հերթով գալիս են Երևան՝ պատրանք ստեղծելով, թե հոգ են տանում այս երկրի և նրա ժողովրդի բարօրության մասին: Իրականում, ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի, նրանք հետխորհրդային երկրներին ներքաշում են հակառուսական արշավների մեջ, և դա բարդացնում է իրավիճակը նույնիսկ ոչ

168.am (168 ժամ) 

Գողացել էր տանիքում թաքցրած ոսկյա զարդերը…

Մայիսի 14-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ փետրվար ամսից մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում հորաքրոջ տղայի՝ Վահրամաբերդ գյուղի տնից գողացել են ոսկյա զարդեր՝ պատճառելով մոտ 1 միլիոն դրամի նյութական վնաս:

Mamul.am 

«Ագրարային համալսարանի մուտքը զարդարում են չորացած ծառերը»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի Ագրարային համալսարանի մուտքը զարդարում են միայն չորացած ծառերը… Երևանի կանաչապատման ՀՈԱԿ-ի փորձագետներն ու գլխավոր...

Аравот 

ՌԴ-ն իր դաշնակցային պարտավորություններին միշտ եղել և մնում է հավատարիմ, այդ թվում՝ Հայաստանի անվտանգության ապահովման առումով. Մարիա Զախարովա

«Սպուտնիկ Արմենիա». Մոսկվան ձգտում է գտնել փոխընդունելի լուծումներ (Երևանի և Բաքվի միջև հակամարտության–խմբ.), ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այնուամենայնիվ, անհրաժեշտ է սկզբունքորեն հարց բարձրացնել՝ արդյոք Հայաստանը հավատարիմ է իր դաշնակցային պարտավորություններին»։ Անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության վերաբերյալ դիվանագետն ասաց, որ Երևանի այդ քայլերը խաթարում են այդ ոլորտում ՌԴ–ի հետ