World News in Armenian
Июль
2024

Новости за 19.07.2024

Tert.am (hy) 

Արարատի մարզի բնակիչները բոյկոտեցին ցեմենտի գործարան կառուցել ցանկացող «ՕՐԴ ՍՊԸ» ի մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Կարմիր սարի հանքավայրի շահագործման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ «ՕՐԴ ՍՊԸ»-ի կողմից կազմակերպված մամուլի ասուլիսն ընթացավ թեժ մթնոլորտում: Արարատի մարզի բնակիչները բոյկոտեցին ասուլիսը՝ պնդելով, որ Կարմիր սարում հանքավայրի բացումը և ցեմենտի գործարանի կառուցումն անդառնալի հետևանքներ են ունենալու մարզի էկոհամակարգի վրա:

Читать дальше...

Medialab 

Օդային ռոբոտատեխնիկայի կենտրոնի թիմը American Control Conference 2024-ի ընթացքում ինքնավար մեքենաների մրցույթում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ԲՏԱ նախարար

Հայաստանին տեխնոլոգիական փայլուն ապագա է սպասվում: Այդ մասին ասված է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի Ֆեյսբուքի էջում: «Ուրախ եմ տեղեկացնել, որ ԳՆԿԿ (CSIE) և ՀԱՊՀ համագործակցության շրջանակներում օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում ձևավորված ուսանողական թիմը գիտաշխատող Աստղիկ Հակոբյանի գլխավորությամբ փայլուն կերպով մասնակցել է American Control Conference 2024 գիտաժողովի ընթացքում Quanser ընկերության կազմակերպած ինքնավար մեքենաների մրցույթին և […]

Читать дальше...

Аравот 

Windows օպերացիոն համակարգի գլոբալ խնդիրն օդանավակայանների, ավիաընկերությունների, բանկերի աշխատանքի խափանման է հանգեցրել

«Ազատություն». Windows-ի խափանումներ են գրանցվել ամբողջ աշխարհում․ հազարավոր համակարգիչներ բախվել են այսպես կոչված BSOD (Blue screen of death – մահվան կապույտ էկրան) խնդրին։ Խոշորագույն ավիափոխադրողներն, ինչպիսիք են United Airlines-ը, Delta Airlines-ը և American Airlines-ը դադարեցրել են թռիչքները կապի հետ կապված խնդիրների պատճառով, հաղորդում է Sky news-ը։ Կապի սերվերների մասսայական խափանումներ են գրանցվել նաև բանկային համակարգում,

Аравот 

Ուժեղ քամուց ծառն ընկել է քաղաքացու վրա

Հուլիսի 18-ին, ժամը 22:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի շենքերից մեկի մոտակայքում ուժեղ քամուց ծառը կոտրվել և ընկել է քաղաքացիների վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառն ընկել է քաղաքացի Ա․

Tert.am (hy) 

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա առաջիկայում Թուրքիայում. Իրանի դեսպան

Իրանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բավականին հստակ է. մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը և առհասարակ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։ Այս մասին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին ասել է SNN գործակալությանը տված հարցազրույցում:

«Տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը բխում են Իրանի շահերից, և մենք պատրաստ ենք օգնել այդ ուղղությամբ»... Читать дальше...

Mamul.am 

«Կտամ չանեդ կընկնի վրիցդ»․ վարորդը՝ ուղևորին

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ 3 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը ջրի շիշը նետում է ուղևորի վրա, որն այդ պահին հեռախոսով նկարահանում էր և դժգոհում ավտոբուսի...

168.am (168 ժամ) 

Ոչ պատշաճ վարք դրսևորած վարորդը կազատվի աշխատանքից. Կոստանյանը` աղմկահարույց դեպքի մասին

Երևանյան ավտոբուսի վարորդը, որը ոչ պատշաճ վարք է դրսևորել ուղևորի նկատմամբ, իր սեփական դիմումի համաձայն կազատվի աշխատանքից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը` անդրադառնալով համացանցում տարածվող տեսանյութին։

168.am (168 ժամ) 

Շարմազանովը հիշեցնում է կոնկրետ միջազգային փաստաթղթից հավելվածի մասին, որը փաստում է, որ Ադրբեջանը արհեստական ստեղծված պետություն է, իսկ անունն էլ գողացված է

Ավելին՝ ասվում էր, որ «Ադրբեջանի Հանրապետությունը,զբաղեցնելով 40.000 մղոն մակերեսով տարածք, նախկինում երբեք պետություն չի եղել եւ միշտ ընդգրկվել է ավելի մեծ տերությունների կազմի մեջ, ինչպիսիք են Մոնղոլիան/մոնղոլ-թաթարական պետական կազմավորումներ/ կամ Պարսկաստանը, իսկ 1813 թվականից՝ Ռուսական կայսրությունը։

Аравот 

Ուղևորի նկատմամբ ոչ պատշաճ վարք դրսևորած վարորդը կազատվի աշխատանքից. Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը Համացանցում տարածվող տեսանյութում ավտոբուսի վարորդը ոչ պատշաճ վարք է դրսևորել ուղևորի նկատմամբ։ Տվյալ վարորդն իր սեփական դիմումի համաձայն կազատվի աշխատանքից։